Շարմազանովը մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից
Ուշադրության կենտրոնումՀիմա պատմական ու կարևոր բարդ ժամանակաշրջան է մեր երկրի համար, չպետք է ներքաղաքական օրակարգերով առաջ գնանք: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ սառեցրել են ներքաղաքական օրակարգերը:
Ինչ վերաբերում է այսօրվա հանդիպմանը, Շարմազանովն ասաց, որ հրավեր է եղել, խնդիրն Արցախն է, ռազմական գործողությունները: Ամեն քաղաքական ուժ իր կարծիքն է հայտնել. «Ավել ինֆորմացիա չեմ կարող տալ»:
Արդյո՞ք իրենց տեսակետները համընկնում է Փաշինյանի տեսակետի հետ: Շարմազանովն ասաց, որ այդ հարցը պետք է տալ իրենց. «Մենք մեր կարծիքը շատ հստակ ասել ենք՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»: