Այսօր ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության հարցը
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ հոկտեմբերի 12-ին, Լյուքսեմբուրգում տեղի կունենա ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկում է լինելու նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ հաշվի առնելով Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հրադադարի ռեժիմի մասով:
Նշենք, որ այսօր Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպելու է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպում է նախատեսված նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: