Աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին. Արայիկ Հարությունյանը կարևոր հայտարարություն արեց
Ուշադրության կենտրոնումԵթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման մասով, դիմելու եմ Հայաստանի իշխանություններին ճանաչելու Արցախի անկախությունը: Դիմելու եմ նաև միջազգային կառույցներին ու աշխարհի բոլոր երկրներին: Այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքների, միջազգային իրավունքները, ազգերի ինքնորոշման իրավունքները: Աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին:
Այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին: Այդ երկրները պետք է ցուցակագրել ու այդ երկրների ժողովուրդներն էլ պետք է գիտակցեն իրենց իշխանությունների վարքագիծը, այդ իշխանությունները պետք է պատասխան տան մարդկության ու Աստծո առաջ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: