Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն առ այսօր շարունակվում է
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն առ այսօր շարունակվում է։ Նույնիսկ Մոսկայում ձեռք բերված հրադադարն Ադրբեջանը սկսեց ագրեսիվ կերպով խախտել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հավելելով, որ թշնամին հրթիռակոծել է նաև խաղաղ բնակավայրերը: