«Ադրբեջանի ԱԳ նախարարը բացեիբաց հայտարարեց». Հայկ Մարտիրոսյան
ՎերլուծությունՔաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ԱԳ նախարարը բացեիբաց հայտարարեց, որ իրենց նպատակը նորանոր տարածքներ գրավելն է և որ հրադադարը չի տևելու: Այն՝ ինչ սպասելի էր: Հիմա մնում է մենք համարժեք արձագանքենք և առաջ գնանք: Չի լինի ոչ մի խաղաղություն՝ մինչև մենք հստակ հաղթանակ չարձանագրենք: Նոր զինադադարներ, նոր հրադադարներ կարող են այսուհետ լինել, բայց դրանք լինելու են երաշխիք՝ հետագա նոր պատերազմի/ների, որոնք մեզանից ավելի նոր տարածքներ և նոր զոհեր են խլելու: Այս հրադադարը թշնամին տապալեց: Այլևս ոչ մի հրադադար, ոչ մի զինադադար, ոչ մի բանակցություններ՝ մինչև հաղթանակ: Իրենք մի նպատակ ունեն. խլել մեր երկիրը և ոչնչացնել մեզ: Մենք մի նպատակ պետք է ունենանք. ոչ միայն պաշտպանել մեր տունը, այլև՝ ազատագրել մեր տան մյուս հատվածները նույնպես, որպեսզի ապրենք, որպեսզի այլևս թույլ չտանք մեզ սպանել: Մենք միայն մի ճանապարհ ունենք: Միա՛յն առաջ: Եվ՝ ամեն գնով: Ամեն գնով»: