Ադրբեջանը միշտ կարող է հույսը դնել Բելառուսի վրա. Լուկաշենկո
ՄիջազգայինԲելառուսն ու Ադրբեջանը համագործակցության համար որևէ փակ թեմա չունեն: Այս մասին Ադրբեջանի նախագահ Աիլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նշենք, որ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Բելառուս, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բացարձակ որևէ լարվածություն կամ փակ թեմա չունենք»,- ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս իրենց սերտ բարեկամությունը, ապա դա նրա խնդիրն է: «Ադրբեջանը միշտ կարող է հույսը դնել Բելառուսի վրա»,- ասել է Լուկաշենկոն:
Ալիևն իր հերթին նշել է, որ բարդ ժամանակներում Բելառուսը պահպանում է զարգացման դրական դինամիկան և սոցիալ-քաղաքական կայունությունը: Ալիևը հայտնել է, որ ուրախ կլինի եկող տարի պաշտոնական այցով իր երկրում ընդունել Լուկաշենկոյին: