Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո «Հարի Փոթեր»-ի նոր սերիալի դերասանական կազմը համալրվել է ևս երեք դերասանով Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է (լուսանկարներ) Կբարձրացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Զելենսկին գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել Անտոն Կովալսկուն Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ձկնորսները փակել են Նիսի նավահանգիստը Դիերի հերթական փոխանակումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև


Ֆրանսիան պետք է դառնա առաջին պետությունը, որը կճանաչի Արցախի անկախությունը. ֆրանսահայերը մեծ հանրահավաք են նախաձեռնել

TV


Արցախի հետ շփման գծում ժամանակավոր հրադադարի պահպանման դեպքում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանների։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը։

Ավելին, ըստ նրա՝ ռազմաճակատում հայկական զինված ուժերի տարած հաղթանակը հիմք է տալիս, որպեսզի հայկական կողմն առաջ քաշի կոնկրետ պայման՝ այն է Արցախի ճանաչումը։

«Ի՞նչ իմաստ կունենա հրադադարի հաստատումն ու վերադարձը բանակցություններին, եթե մենք չունենանք վերջնական թիրախ»,–նկատեց նա՝ համոզմունք հայտնելով, որ հայ–ադրբեջանական հակամարտությունն իր հանգուցալուծումը կարող է ստանալ միայն Արցախի միջազգային ճանաչման դեպքում։

Նշենք, որ այս ընթացքում Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ լուրջ ազդակ է հղել Ֆրանսիան, որը Արցախում պատերազմական գործողությունների վերսկսումից ի վեր պաշտոնական կոշտ դիրքորոշում է հայտնել՝ մեղադրելով  Ադրբեջանին և Թուրքիային Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու մեջ։ Իսկ օրեր առաջ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին։

Ֆրանսաբնակ գործչի կարծիքով՝ այսօր լուրջ նախադրյալներ են ստեղծված Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման համար։

«Վերջին վեց ամսում Ֆրանսիա–Թուրքիա հարաբերությունները աստիճանաբար էլ ավելի են սրվում՝ կապված Լիբիայի, Հունաստանի, միջերկրածովյան ավազանի խնդրով և դրանով է պայմանավորված նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոշտ դիրքորոշումը Արցախի հարցով։ Սակայն Ֆրանսիայի հայամետ կեցվածքը ոչ միայն պետք է դիտարկել Ֆրանս–թուրքական հարաբերությունների սրման կոնտեքստում, այլև Ֆրանսիայի հասարակական–քաղաքական կյանքում  հայ համայնքի լուրջ դերակատարության։ Հայ համայնքն այսօր ամուր դիրքեր ունի Ֆրանսիայի հասարակական–քաղաքական կյանքում և մշտապես այս երկրում բարձրացրել է համահայկական և համազգային խնդիրներ։ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության և Հայաստանի շահերի զուգորդման արդյունքում հնարավոր է առաջ քաշել Արցախի ճանաչման հարցը»,–ասաց ԿԿ ներկայացուցիչը։

Վարժապետյանը տեղեկացրեց, որ հոկտոմբերի 13–ին, ժամը 18:00–ին Ֆրանսիայի հայ համայնքը մեծ հանրահավաք է նախաձեռնել Ֆրանսիայի խորհրդարանի շենքի առջև՝ Արցախի ճանաչման պահանջով։

«Իբրև Ֆրանսիայի քաղաքացիներ, որոնց ընտրությամբ է նաև ձևավորվել այդ խորհրդարանը, մենք լեգիտիմ իրավունք ունենք պահանջելու Ֆրանսիայի Ազգային ժողովից՝ ճանաչելու Արցախի անկախությունը, որովհետև Արցախը գտնվում է իրական վտանգի առջև. սա սովորական հարց չէ, սովորական պատերազմ չէ, սա Արցախի ժողովրդի գոյության հարցն է և այս առումով միակ փրկությունը՝ Արցախի միջազգային ճանաչման մեջ է։ Մենք պահանջելու ենք, որ Ֆրանսիան դառնա առաջին պետությունը, որ կդիմի այդ քայլին»,–հայտարարեց ՀՅԴ–ական գործիչը։

Վարժապետյանը ներկայացրեց նաև, թե այս օրերին ի՞նչ աշխատանքներ է իրականացնում Հայ Դատի Ֆրանսիայի կառույցը Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման ուղղությամբ, ինչպես նաև  թուրք–ադրբեջանական լոբբիի դեմ, առհասարակ պատերազմի վերսկսումից ի վեր ի՞նչ աջակցություն է ստանում ադրբեջանական լոբբին Ֆրանսիայի հասարակական–քաղաքական շրջանակներից։

Այս և այլ հարցերի պատասխանները՝ NEWS.am–ի տեսանյութում։

Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին«Հարի Փոթեր»-ի նոր սերիալի դերասանական կազմը համալրվել է ևս երեք դերասանով Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է (լուսանկարներ) Դուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԿբարձրացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Զելենսկին գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել Անտոն Կովալսկուն Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձկնորսները փակել են Նիսի նավահանգիստը Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԴիերի հերթական փոխանակումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանԽուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էԱՄՆ-ում «դժnխային պատժամիջոցների» մասին օրենքի ընդունումը ոչ բարեկամական գործողություն է, որը միայն կբարդացնի Ուկրաինայում խաղաղ կարգավորման որոնումը. Պեսկով Փաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Կոտայքի մարզի Պռոշյան և Զովունի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Արևմուտքը փորձում է միջամտել Հարավային Կովկասի քաղաքական իրավիճակին. Շոյգու Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՆախատեսվում է վերանայել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության գործող համակարգը Միայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանԿառավարությունն առաջարկում է վերանայել պաշտոնյաների վարձատրության համակարգը Չինաստանի համագործակցությունը այլ երկրների հետ չպետք է ենթարկվի երրորդ կողմերի միջամտության. ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ԱՄՆ օրինագծի մասին ԱՄՆ-ն 3 տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքները՝ գնաճը զսպելու համար ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն օգնել են լցանավերին Հորմուզի նեղուցով 900 մլն բարել նավթ փոխադրել Դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը. Փաշինյան ԳԴՀ–ն ՀՀ պաշտպանության նախարարությանը 16 ձնագնաց է նվիրել «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային uպառնալիք ՀՀ-ի համար․ Փաշինյան Հայաստանի հետ խաղաղությունը բարդ պայքար է, սակայն Ադրբեջանը հանձնառու է պահպանելու իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը. Հաջիև Պուտինը շնորհավորել է Մոդիին ծննդյան օրվա առթիվ և բարձր գնահատել կայացած բանակցությունները Հայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԹրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի Լոռու մարզի Լերմոնտովո բնակավայրի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սաուդյան Արաբիայում սպառվում են հրթիռներ որսացող միջոցները․ AP ՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Գեղարքունիքի Ծաղկունք գյուղում գայլերի hարձակման հետևանքով 250-ից ավելի գառ ու ոչխար է uատկել Նյու Յորքի քաղաքապետը, որը կողմ է Նեթանյահուի ձերբակալությանը, դեմ չէ նրա այցին 49-րդ տիտղոսն ու համաշխարհային ռեկորդներ. Մեսսիի հոբելյանական գոլն օգնեց «Ինտեր Մայամի»-ին նվաճել Չեմպիոնների գավաթը ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՀույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության. Թուրքիայի ՊՆ ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված