Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Ֆրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը


«No Turkish brand»

Հասարակություն

ՀՀ տարածքում թուրքական արտադրության և ծագում ունեցող ապրանքներից հրաժարվելու թեման այսօր ներտնտեսական հրամայականներից մեկն է, քանի որ դա ունի ազգային անվտանգության լուրջ սպառնալիք։: Վերջին օրերի իրադարձությունները՝ լայնածավալ պատերազմը Արցախում և Թուրքիայի ակտիվ մասնակցությունը դրան, վերջապես մեզանում տեղաշարժ արձանագրեց թուրքական ներմուծումից հրաժարվելու հարցում։ Նախ՝ բեռնափոխադրող ընկերություններից մեկը հայտարարեց թուրքական ապրանքների ներմուծմամբ զբաղվելուց հրաժարվելու մասին, ապա՝ չորս խոշոր սուպերմարկետների ցանցերը հայտարարեցին թուրքական ապրանքների վաճառքից հրաժարվելու մասին։ Սա անշուշտ, դրական զարգացում է, բայց ոչ բավարար։ Անհրաժեշտ է պետական հստակ քաղաքականություն այս ուղղությամբ, այդ թվում՝ հասարակական գիտակցության ձևավորման առումով։ Նախևառաջ, թուրքերի և Թուրքիայի նկատմամբ, այսպես ասենք, պլատոնական ատելությունը պետք է վերածել կոնկրետ արդյունքի։ Նվազագույնը, որ պետք է անենք՝ չօգնենք թշնամուն։ Տարօրինակ է իհարկե, որ մենք փաստացի օգնում ենք մեզ ցեղասպանության ենթարկած պետությանն ու ժողովրդին, բայց փաստ է, որ այսօր նման իրականություն գոյություն ունի։ Առաջին հերթին, պետք է տեղյակ լինել ապրանքների գծիկավոր կոդի Թուրքիայի թվերին։ Թուրքական ապրանքների համար այդ կոդը սկսվում է 8 69-ով կամ էլ պիտակներին գրված է լինում Made in Turkey։ Այսինքն, ցանկացած ապրանք գնելիս ստուգել պիտակի վրայի գրությունը կամ գծիկավոր կոդը և թուրքական լինելու պարագայում հրաժարվել գնել այն։ Մեր բազմաթիվ հայրենակիցներ հենց այդպես էլ վարվում են, բայց դա համատարած չէ։ Անցած տարվա տվյալներով, 268 մլն դոլարի թուրքական ապրանք է ներմուծվել Հայաստան։ Նշանակում է այդ ամբողջ գումարը գնացել է թուրքական տնտեսության մեջ, մտել այդ երկրի պետբյուջե, ստեղծվել աշխատատեղեր և զարգացրել արտադրություններ։ Եթե մենք զերծ մնայինք թուրքական ապրանքներ գնելուց, բիզնեսը չէր ներմուծի դրանք՝ թուրքական ամենաբազմազան տեսակի հագուստ, պատրաստի սննդամթերք և գյուղմթերքներ, լվացող և մաքրող միջոցներ, էլեկտրական սարքեր, կենցաղային սպառման ապրանքների լայն տեսականի, կոսմետիկայի լայն տեսականի, շինանյութեր և այլն։ Նրանց մեջ հայտնի թուրքական ապրանքանիշեր կան, որոնց մասին բոլորը գիտեն, բայց շարունակում են գնել։ Այնպես չէ, որ եթե չլինի թուրքական այս կամ այն ապրանքը, ապա այն ոչնչով հնարավոր չի լինի փոխարինել։ Պետությունը պարտավոր է նաև կարգավորումներ մտցնել թուրքական ապրանքների ներմուծման մասով։ Եթե մինչև արցախյան ներկա պատերազմը իրատեսական էր դրանց ներմուծման համար մաքսատուրքերի մինչև 15 տոկոս բարձրացումը, ապա ներկայիս իրողությունների պարագայում պետք է պարզապես արգելել թուրքական ապրանքների ներմուծումը։ Այդ ոլորտում ընդգրկված փոքր բիզնեսի ներկայացուցիչներն էլ պետք է հասկանան, որ այն գումարը որ իրենք վճարում են իրենց թուրք գործընկերներին ապրանքներ ձեռք բերելու համար, դրա մի մասը մտնում է այդ երկրի պետբյուջե, դառնում զենք, փոխանցվում Ադրբեջանին, և դրանով սպանվում են մեր բանակի զինվորներն ու սպաները։ Ստացվում է այնպես, որ հստակ պետք է հասկանանք, որ մենք մեր ձեռքով մասնակցում ենք այդ ցեղասպան քաղաքականության իրագործմանը։ Կա այսպիսի արդարացում, թե Հայաստան ներմուծվող թուրքական ապրանքներն այդ երկրի արտահանման չնչին տոկոսն են կազմում և չեն կարող ազդել նրա տնտեսության վրա։ Թուրքական արտահանումն անցյալ տարի 180 մլրդ դոլար է կազմել։ Դրա միայն 0,15 տոկոսն է Հայաստան մտել։ Սակայն, ինչպես արդեն նշեցինք, խոսքն այն մասին է, որ մենք մեր ձեռքով չօգնենք մեր թշնամուն, որքան էլ այդ օգնությունը չնչին լինի, քանի որ մեղմ ասած, պարզապես, աննորմալ պետք է լինել այդպես վարվելու համար։ Ի դեպ, վերոնշյալը վերաբերվում է նաև իրենց հանգիստը թուրքական ծովափերում անցկացնող մեր հայրենակիցներին և առավել ևս՝ Թուրքիայի հետ համատեղ դրամաշնորհային ծրագրեր իրականացնողներին։

Անդրանիկ Կիրակոսյան

Pressmedia.am

Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՏեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներՀաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված