Քիմ Քարդաշյանը պատրաստվում է պլաստիկ վիրահատության դիմել 2-րդ երեխայի ծնվելուց անմիջապես հետո
LifeTert.am-ը գրում է .
Որքան քիչ ժամանակ է մնում հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի ընտանիքում երկրորդ երեխայի ծնվելուն, այնքան ավելի շատ անկեղծ հարցազրույցներով և անսպասելի հայտարարություններով է կիսվում իրապատում շոուների աստղը, գրում է elle.ru-ն:
Օրերս Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ փաստացիորեն երեխայի ծնվելուց անմիջապես հետո կգնա պլաստիկ վիրաբույժի մոտ, որպեսզի ձգի որովայնը և լիպոսակցիա անի։
Իրապատում շոուի աստղը բազմիցս խոստովանել է, որ երկրորդ հղիությունը նրա համար «դժոխքի է վերածվել»։ Ավելորդ 24 կիլոգրամ քաշը նրա համար վատ ինքնազգացողության, մշտական գլխապտույտի և երկարատև դեպրեսիայի պատճառ է դարձել:
35-ամյա Քարդաշյանը բախվել է այնպիսի խնդիրների, ինչպես սրտի արագ աշխատանքն ու այտուցները: Այնուամենայնիվ, այդ ամենը նրան չեն խանգարել հանրության առաջ ներկայանալ կիպ զգեստներով և բարձրակրունկ կոշիկներով:
«Քիմը ցանկանում է հնարավորինս արագ վերադառնալ նախկին կազմվածքին, նրա համար միշտ չափազանց կարևոր է եղել սեփական արտաքինը»,- պատմել է ընտանիքին մոտ աղբյուրը:
«Բացի այդ, նրա մարմինը եկամտի աղբյուր է, որը նա չի ցանկանում կորցնել երկրորդ երեխայի ծնվելուց հետո»,- հավելել է նա։



