Փաշինյանն ասել է, թե որ դեպքում Հայաստանը կճանաչի Արցախը. ՌԻԱ Նովոստի
Ուշադրության կենտրոնումՀայաստանն Արցախը կճանաչի այն դեպքում, երբ վերլուծությունը ցույց տա, որ դա կօգնի զինված հակամարտության կարգավորմանը, հակառակ դեպքում զերծ կմնա դրանից: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Եթե մեր վերլուծությունները ցույց տան, որ դա կօգնի Ղարաբաղին ու հարցի կարգավորմանը, մենք կգնանք այդ քայլին: Եթե ոչ, զերծ կմնանք»,-ասել է Փաշինյանն Առաջին ալիքի հետ զրույցում: