Ադրբեջանի ներկայացրած պայմանը դժվար իրագործելի է․ Բորել
Ուշադրության կենտրոնումՊայմանները, որոնք Ադրբեջանն առաջ է քաշում Հայաստանի հետ բանակցային գործըթացը սկսելու համար, դժվար իրագործելի են։ Փոխանցում է Ria.ru-ն։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը՝ ԵԽ պատգամավորների առջև ելույթի ժամանակ․ «Ես նաև շատ անհանգստացած եմ նրանով, ինչ ասվեց Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իմ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Նա ինձ ասաց, որ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի Հայաստանը չի համաձայնի Ղարաբաղից դուրս գալու կոնկրետ ժամանակացույց ներկայացնել։ Բանակցությունների վերսկսման համար այս պայմանը շատ դժվար է, իսկ իրավիճակն էլ ամեն օր խորանում է»։
Բորելը նաև նշել է, որ խիստ անհանգստացած է այն փաստով, որ Թուրքիան ամբողջովին աջակցում է Բաքվին։
Նշենք, որ ավելի վաղ Բորելն ասել էր բանակցային գործընթացն առանց որևէ նախապայմանների վերսկսելու անհրաժեշտության մասին։