Աննա Հակոբյանը ուրախ նկար է հրապարակել որդու հետ, ով կամավորագրվել էր առաջնագիծ մեկնելու համար
Ուշադրության կենտրոնում
Հ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել իր էջում, որտեղ երևում է նաև որդին՝ Աշոտ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Աշոտ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել ու հայտնել, որ կամավորագրվել է կենտրոնական հավաքակայանում. «Համածառայակից ընկերներ ջան, եկելա մեր հերթը մատուցելու հայրենիքին մեր ծառայութնյունները»:
Դրանից առաջ էլ ավագ Փաշինյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլորին, ովքեր բանակից զորացրվել են վերջին մեկ տարվա ընթացքում, ներկայանալ կենտրոնական հավաքակայան, քանի որ պետք է գնալ կենաց ու մահու կռիվ մղել թշնամու դեմ:
Հավալենք, որ Հակոբյանի հրապարակած լուսանկարն այս պահին անհասանելի է: