Մեծ Բրիտանիան Ազգերի համագործակցության հակաահաբեկչական վարչություն է ստեղծում
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան 5 մլն ֆունտ սթեռլինգ կհատկացնի՝ Ազգերի համագործակցության հակաահաբեկչական վարչություն է ստեղծման նպատակով:
Վարչապետ Դեւիդ Քեմերոնի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, նոր վարչությունը կոչված է օգնել Համագործակցության բոլոր այն երկրներին, որտեղ «անհամաչափ մեծ թվով օտարերկրյա զինյալներ կան» եւ որոնք բավականաչափ ռեսուրսներ չունեն՝ ծայրահեղականության դեմ պայքարելու համար:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նոյեմբերի 27-ի առավոտյան Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին հանդիսավորությամբ հայտարարել է Մալթայում Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարի հերթական գագաթաժողովի բացման մասին:
Ազգերի համագործակցությունը կամ ինչպես այն նաեւ կոչում են՝ Բրիտանական համագործակցությունը միավորում է 53 անկախ պետությունների, որում ներառված են Մեծ Բրիտանիան եւ նրա նախկին գրեթե բոլոր գաղութները, ինչպես նաեւ Մոզամբիկը եւ Ռուանդան: Համագործակցության ղեկավարը բրիտանական միապետն է: