Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը առաջին հերթին ապտակ է միջազգային հանրությանը
Ուշադրության կենտրոնումՍա միայն Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների պատերազմ չէ: Այն արդեն դուրս է գալիս այլ հարթություն, որը, կարծես, սկսել է մտահոգել գերտերություններին, քանի որ Կովկասյան տարածաշրջանում կորցնելով հետաքրքրությունները, կկորցնեն նաև իրենց ազդեցությունը ողջ Անդրկովկասում: Եվ, քանի որ արդեն իսկ աշխարհի համար տեսանելի է, որ սեղանին ոչ միայն հային բնաջնջելու հարցն է, այլ՝ Մեծ թուրանի ծրագիրը, ապա այն չի կարող չմտահոգել գերտերություններին:
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, համոզված է, որ այս ամենը գիտակցում է միջազգային հանրությունը, և հեռու չէ այն օրը, երբ տեսանելի կդառնան բացահայտ ճնշումները ադրբեջանաթուրքական ուժերի դեմ: Մյուս կողմից, եթե գերտերությունները փաստեր ունեն ու օր-օրի էլ համոզվում են, որ հայկական բանակը միայնակ է փորձում սանձել մարդկային ու պատերազմական բոլոր գրված ու չգրված օրենքները խախտած և ահաբեկչական խմբավորման վերածված երկգլխանի վիշապի վերածված ուժի դեմ, ապա իրավունք չունեն հերթական անգամ կրավորական կեցվածք ընդունել ու հավասարության նշան դնել ագրեսորի ու խաղաղ ապրելու իրավունքն իրացնելու ցանկություն ունեցող երկրների միջև: Առավել ևս, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը առաջին հերթին միջազգային հանրությանը հասցված ապտակ է, ինչը, հավանաբար, սկսել են հասկանալ աշխարհի մեծերը:
Կարինե Սիմոնյան