Ես կարող եմ հաստատել, որ Սիրիայից ահաբեկիչները տեղափոխվում են Ղարաբաղ. Ասադ
Ուշադրության կենտրոնումՍիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է, որ Սիրիայից գրոհայինները տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղ, ինչն ինքը կարող է հաստատել:
«Մենք կարող ենք դա հաստատել, սակայն ոչ նրա համար, որ ունենք ապացույցներ: Երբեմն ապացույցներ չեն լինում»,-ասել է Ասադը՝ պատասխանելով հարցին՝ կարող է արդյո՞ք ինքը հաստատել, որ Սիրիայից ահաբեկիչները տեղափոխվում են ղարաբաղյան հակամարտության գոտի: