Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնել է Ադրբեջան Ալիևի հետ հանդիպելու
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր մեկնել է Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիևի հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնում են Թուրքիայի ԱԳՆ-ից:
Թուրք պաշտոնյան հանդիպում է ունենալու նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: