Ինքս եմ ականատես եղել Ստեփանակերտի հիվանդանոցին շատ մոտ հրթիռային հարվածին․ Թորոսյան
Ուշադրության կենտրոնումԻնքս եմ ականատես եղել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցին շատ մոտ հրթիռային հարվածին, հիվանդանոցն ուղղակի դղրդաց, և հավանականությունը մեծ էր, որ հարվածը կարող էր լինել հենց հիվանդանոցին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Տեսնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մտադրությունը՝ մեր բժշկական անձնակազմ այնպիսի տպավորություն ունի, որ չի բացառվում ուղիղ հարված լինի նաև բժշկական ենթակառուցվածքին, ինչը նույնիսկ կարելի է համարել պատերազմական հանցագործություն՝ խաղաղ բնակչության նկատմամբ»,-ասաց նա։