ԵՄ-ն համարում է, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման լավագույն մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է
Ուշադրության կենտրոնումԵվրոպական Միությունը համարում է, որ Մինսկյան խումբը լավագույն ձևաչափն է Ղարաբաղյան հակամարտության լուծման համար։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը դեռևս չի պլանավորում այցելել տարածաշրջան։ Այս մասին Բրյուսելում կայացած բրիֆինգի ժամանակ ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
Վերջինս նշել է, որ Բորելը միշտ պատրաստ է մեկնել այնտեղ, որտեղ իր ջանքերը կարող են օգտակար լինել, սակայն նա կարծում է, որ Մինսկյան խումբն այս հակամարտության կարգավորման լավագույն ձևաչափն է, քանի որ դա այս հարցով միջազգային հանրության կողմից հաստատված մեխանիզմն է։