Պեսկովը՝ Երևան ժամանած հատուկ նշանակության օդանավի մասին
ՔաղաքականությունԱյսօր, ըստ որոշ տեղեկությունների, Երևանում վայրէջք է կատարել ԻԼ֊96֊300 «Ռոսսիա» հատուկ նշանակության օդանավը, որը տեղափոխում է Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ չի տիրապետում Երևան ժամանած օդանավի վերաբերյալ ինֆորմացիային։ Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ը:
«Ես չեմ տիրապետում նման ինֆորմացիայի»,- ասել է նա լրագրողներին։