Պորոշենկոն մտադիր չէ պատերազմել Ղրիմի համար
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ օգտագործել ռազմական ուժ` Ղրիմը վերադարձնելու համար: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը` այդ մասին հայտնում է «Подробности»-ն:
«Ղրիմն ազատագրելու միակ ճանապարհն Ուկրաինայի հաջողությունն է»,-նիդերլանդյան համալսարանում ունեցած իր ելույթում հայտարարել է Պորոշենկոն:
Նրա խոսքով` Ուկրաինան ղրիմցիներին կապացուցի, որ երկիրը դարձել է հաջողակ, ազատ պետություն: