ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ հստակ պլաններ չունի Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների հետ բանակցություններ անցկացնելու մասով, սակայն տարածաշրջանում պատերազմ է ընթանում, իրադարձությունները զարգանում են արագ, ուստի գուշակություններ անելը բարդ է: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Եթե դա անհրաժեշտ լինի, որևէ կասկած չկա՝ նախագահ Պուտինն, իհարկե, կքննարկի այդ հարցը՝ իր մարտահրավերներով»,-հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ պլանավորում է արդյո՞ք Պուտինն առաջիկայում բանակցություններ ունենալ Ալիևի կամ Էրդողանի հետ:
«Դուք գիտեք, որ խոսքը վերաբերում է պատերազմին: Իհարկե այնտեղ, Ղարաբաղում, պատերազմում, իրավիճակը զարգանում է արագ, դրա համար գուշակություններ անելը բարդ է: Կախված այն բանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը՝ կձևավորվի նաև երկխոսության մասով հարցը»,-հավելել է նա: