Ռուսաստանում խոսել են Հայաստանում մի քանի ռազմաբազա, ռազմական օդանավեր ունենալու անհրաժեշտության մասին, որպեսզի հնարավոր լինի պաշտպանվել Թուրքիայից
Ուշադրության կենտրոնումԿովկասում մեր ռազմական ներկայությունը պետք է ընդլայնել, քանի որ հիմա Գյումրիում գտնվող 102-րդ ռազմաբազայի անձնակազմը հասնում է 5 հազարի, ու սա այն դեպքում, երբ Թուրքիայի 3-րդ դաշտային բանակի անձնակազմը գերազանցում է 80 հազարը: Այս մասին ВЗГЛЯД-ի հետ զրույցում հայտարարել է արևելագետ Սեմյոն Բագդասարովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կպաշտպանի Հայաստանը:
«Այսօր, ելնելով Թուրքիայի ագրեսիայից, պետք է ուժեղացնել Արևելյան Հայաստանի տարածքում մեր ռուսական ռազմական ներկայությունը: Դա պետք է լինի մի քանի ռազմական բազայի, ռազմական օդանավակայանների և մարտավարական ավիացիայի տեսքով, որը կարող է այնտեղից հարված հասցնել Մերձավոր Արևելքի թիրախներին»,-ասել է նա:
Բագդասարովը խոսել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի տանկային ու զրահատեխնիկային անձնակազմի մասին, որը 3 անգամ զիջում է Թուրքիայի բանակին, որը գտնվում է Հայաստանի ու Վրաստանի սահմանի մոտ:
Փորձագետը վստահ է, որ այդ ուժերը բավարար չեն պատերազմ վարելու համար, քանի որ Թուրքիայի 3-րդ դաշտային բանակն ունի մեծ քանակով հրետանային համակարգեր, տանկեր, ավիացիա, ինչպես նաև ավելի քան 80 հազարանոց անձնակազմ: