Ինչ վրա են ծախսվում այս օրերին զինվորների համար հավաքվող գումարները. Պարզաբանում է Արշամյանը
Ուշադրության կենտրոնումԱյս օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոսքերով եկած գումարները տնօրինվում են միասնական որոշմամբ, քանի որ համազգային դրամահավաքը հայտարարվել է միասնական որոշմամբ՝ Հայաստանում ու Արցախում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչի վրա են այդ միջոցները ծախսվում, Արշամյանն ասաց՝ թիկունքի ամրապնդման. «Այդ միջոցներով կարող են գնվել մեքենաներ, զինվորի կոշիկներ, կարող են ծախսվել մարտերում վիրավորվածների բուժման վրա, կարող են գնալ առողջապահական սարքավորումներ գնելու վրա:
Թիկունքում ինչ անհրաժեշտ է հումանիտար ուղղությամբ, դրա վրա են ծախսվում այդ միջոցները: Անհոգ եղեք, այդ գումարները ծախսվում են միասնական որոշումով: Հիմնադրամից որևէ մեկն անհատապես որոշում չի կայացնում»: