Արծրուն Հովհաննիսյանը՝ զինծառայողների մասին, որոնց հարազատները չեն կարողանում գտնել
Ուշադրության կենտրոնումԱյսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ այն հարցին, որ հաճախ զինվորների հարազատները հրապարակում են վերջիններիս լուսանկարներն ու փնտրում նրանց:
Հովհաննիսյանը նշեց, որ սաստիկ ու ինտենսիվ պատերազմ է ընթանում, բուժհիմնարկներն աշխատում են 24 ժամ, առանց հանգստի. «Կարող են լինել բազում նման դեպքեր, որ մարդիկ ուշ հայտնաբերվեն, կամ սխալ տեղեկություններ հաղորդվեն զոհվելու ու վիրավորվելու վերաբերյալ:
Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ: Մենք փորձում ենք մաքսիմալ սխալներ թույլ չտալ, իսկ թույլ տալու դեպքում էլ արագ շտկել դրանք»: