Ստեփանակերտի հրթիռակոծության պատճառով արտասահմանցի լրագրողների մեծ մասը լքել են Արցախի մայրաքաղաքը. ՌԻԱ Նովոստի
Ուշադրության կենտրոնումՍտեփանակերտի հրթիռակոծության պատճառով արտասահմանցի լրագրողների մեծ մասը լքել են Արցախի մայրաքաղաքը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Հիմա ԶԼՄ-ների ներկայացուցիչները կենտրոնացել են Գորիսում:
Ամեն դեպքում լրագրողների մի մասը շարունակում են գտնվել Արցախի մայրաքաղաքում, որտեղից գրեթե դուրս չեն գալիս՝ ֆիքսելով, թե ինչ ավերվածությունների է հանգեցնում ադրբեջանական հրթիռակոծությունը:
Ստեփանակերտում լրագրողներ կան Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իսպանիայից և Էստոնիայից: