Ղրղզստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը
ՄիջազգայինՂրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւն ստորագրել Է Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միանալու մասին օրենքը:
Մայիսի 20-ին համապատասխան պայմանագրերի վավերացման մասին փաստաթուղթն ընդունել Էր երկրի խորհրդարանը:
«ԵԱՏՄ-ին անդամակցելը մեր ապրանքների համար մուտք կապահովի միության մասնակից երկրների գրեթե 200-միլիոնանոց շուկա: Մենք կդադարենք լինել սպեկուլյատիվ տնտեսություն եւ կսկսենք դինամիկորեն զարգանալ»,- նախագահի խոսքը մեջբերել Է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների կողմից ստորագրվել Է 2014 թվականի մայիսին: Այն ուժի մեջ Է մտել 2015 թվականի հունվարի 1-ին: Հունվարին դրան միացել Է Հայաստանը: