«Ռեալը»՝ «Բարսելոնայի» հետքերով. ՖԻՖԱ-ն արգելել է նոր ֆուտբլիստներ գրանցել
ՍպորտՖԻՖԱ-ն Մադրիդի «Ռեալին» արգելել է նոր ֆուտբլիստներ գրանցել՝ կապված անչափահաս խաղացողների տրանսֆերների ձեռքբերման կանոնակարգի խախտման հետ: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Ակնկալվում է, որ մադրիդյան թիմն առաջիկա երկու տարում տրանսֆերային պատուհանների ժամանակ չի կարողանա նոր պայմանագրեր կնքել:
«Ռեալի» նկատմամբ պատժամիջոցի կիրառումը, հավանաբար, կգործի 2016թ-ի հունվարին կայանալիք ձմեռային կամ ամառային պատահունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման պատիժ կիրառվել էր նաև «Բարսելոնայի» նկատմամբ, որի նկատմամբ արգելքը կգործի մինչև նոր տրանսֆերային պատուհանը՝ հունվարը: