Իլհամ Ալիեւը պետք է կանգնի Հաագայի միջազգային դատարանի առջեւ. Ալֆրեդ դե Զայաս
ՔաղաքականությունԱմերիկացի փաստաբան, մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Ալֆրեդ դե Զայասը թվիթերյան իր էջում կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պետք է կանգնի Հաագայի միջազգային դատարանի առջեւ՝ ագրեսիայի ակտ իրագործելու մեղադրանքով: «Տարածքը չի կարող ավելի սրբազան լինել, քան դրանում բնակվող մարդիկ», գրում է նա, տեղեկացնում է news.am-ը: