Մերկելն ասել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ մեթոդը
Ուշադրության կենտրոնումԵվրամիությունը կողմ է Լեռնային Ղարաբաղում զինադադարի հաստատմանը, հակամարտության խաղաղ լուծմանը հնարավոր չէ հասնել ռազմական մեթոդներով: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք, իհարկե, կողմ ենք, որ այստեղ զինադադար հաստատվի: Դա միակ հնարավոր միջոցն է այս բարդ հակամարտության հարցը խաղաղ քննարկելու համար: Լուծումը հաստատ չի կարող լինել ռազմական մեթոդներով»,-հայտարարել է Մերկելը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: