Պուտինը հեռագիր է հղել Թրամփին
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրան շուտափույթ ապաքինում մաղթել։ Այս մասին հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
«Ես համոզված եմ, որ Ձեզ բնորոշ էներգիան, լավատեսությունը կնպաստեն շուտափույթ ապաքինմանը»,- նշել է Պուտինը։
Ավելի վաղ հայտնվել էր, որ Դոնալդ և Մելանիա Թրամփները վարակվել են կորոնավիրուսով։