Ռազմական տեխնիկայի մասին կարևոր հայտարարություն՝ Վրաստանից
Ուշադրության կենտրոնումՀայտարարարություն. Կարևոր Տեղեկացնում ենք, որ համացանցում շրջանառվող այն տեսանյութը, որտեղ ասվում է, թե Բորժոմիում տեսանկարահանված ռազմական տեխնիկան գուցեև տարվում է Ադրբեջան, չի համապատասխանում իրականությանը։ Տեսանյութում երևացող ռազմական տեխնիկան Վրաստանի Զինված ուժերինն է, իսկ տեղաշարժն էլ պայմանավորված էր Վրաստանի անվտանգային հարցերով։ Դեսպանությունը հորդորում է զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից, որը կարող է խուճապ ստեղծել և անցանկալի հետևանքներ ունենալ։ Վրաստանում Հայաստանի դեսպանություն