Նոր մանրամասներ՝ «Հարսնաքար»-ից փախած հարսի մասին
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է .
Սեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հարսանիքի ժամանակ ոսկեղենի եւ գումարի տեսքով նվերները ստանալուց հետո փեսացուին միայնակ թողնելով հարսնաքրոջ հետ՝ հարսնացուն իր սիրեկանի հետ փախել է Ռուսաստան:
Այս մասին shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին փեսացուի համագյուղացիները: Փեսացուն Տավուշի մարզի Ազատամուտ գյուղից է: «Փեսայի ընտանիքը դեռ գյուղ չի վերադարձել, քանի որ հավանաբար նրանք էլ են չեն կարողանում «մարսել» կատարվածը: Տղան շատ կիրթ ընտանիքից է: Ծնողները մանկավարժներ են, դպրոցում են աշխատում: Նա երկար տարիներ գյուղում նաեւ ֆուտբոլով է պարապել: Այդ աղջկա հետ 2 տարի նշանված են եղել: Հարսը մատնահարդարում է սովորել, բայց Երեւանի սուպերմարկետներից մեկում մենեջեր է աշխատել: Չնայած լավ են պրծել՝ նման հարսի հետ ապրելը զուլում կլիներ»,- պատմեցին համագյուղացիները: