«Անթույլատրելի քայլ է»․ Էրդողանը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԼՂ-ում կրակի դադարեցման կոչերը
ՄշակույթԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբին քննադատել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման կոչեր անելու համար և դա «անթույլատրելի քայլ» է որակել:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» -ն, Էրդողանը նշել է, որ Մինսկի խումբն արդեն 30 տարի է՝ չի կարողանում լուծել ղարաբաղյան հարցը, այժմ փորձում է զինադադար տանող ուղի գտնել, ինչն անընդունելի է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։