Օրվա բաղադրատոմս .Կարտոֆիլով ջեռեփուկ
LifeԲաղադրությունը`
- 1 կգ կարտոֆիլ
- 200 գրամ պանիր
- 250 գրամ թթվասեր
- 2 հատ գլուխ սոխ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
Կարտոֆիլը լվանալ, կճեպով խաշել, հովացնել, մաքրել և կտրատել 0.5 սմ հաստությամբ շերտերով: Սոխը կտրատել կիսալուսնաձև և տապակել ձեթով մինչև թափանցիկ դառնալը: Ջեռեփուկի տարան կարագապատել, տեղավորել կտրատած կարտոֆիլների առաջին շերտը, հետո տապակած սոխի շերտը, քսել թթվասերը: Շարունակել շերտերը մինչև բաղադրիչները վերջանան: Յուրաքանչյուր շերտը համեմել աղով և պղպեղով: Վերջին շերտի վրա ավելացնել քերած պանիրը և 30-35 րոպե եփել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում:



