Հարց 1-ին.Կարդան ՄԻԱՅՆ բանական մարդիկ.
BlogՆարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Շուրջ երկու օր է սոցցանցերով շրջանառվում է այն մեղադրանք հարցը, որ առանձնատունը որտեղ իրականացվել է զինված խմբավորման ձերբակալությունը ցերեկվա ժամերին հասանելի է եղել լրագրողների համար:
Այս հարցը զուրկ է որևէ հիմնավորումից որովհետև.
Մինչ առաջին լրագրողի առանձնատուն մուտք գործելը, շուրջ 9 ժամ ներսում աշխատել են տարբեր պրոֆիլի իրավաբաններ: Քրեագետներ, հետքաբաններ, մատնահետքաբաններ, քննիչներ և այլն: Իրականացվել է խուզարկություն, տեղազննություն, մատնահետքերի վերցնում, ձերբակալվածներից վերցվել է բացատրություններ, կազմվել են արձանագրություններ: Իրականացվել է օրենքով նախատեսված գործողությունների ողջ սպեկտրը և այդքանից հետո միայն իրավապահները ձերբակալվածների հետ միասին լքել են առանձնատան տարածքը: Լքելուց հետո առանձնատունը որևէ նշանակություն չի ունեցել հետագա գործի համար և քանի որ այն մասնավոր սեփականություն է՝ մարդկանց հետագա ներսուդուրսը որոշել է առանձնատան սեփականատերը: