Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր. Արծրուն Հովհաննիսյան
ՀասարակությունԱրցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր։ Այս մասին հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արխրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, հակառակորդը զրահտեխնիկայի ԱԹՍ-ների հուժկու կրակի տակ փորձել է հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով, սակայն կրելով մեծ կորուստներ՝ մոտ 60 զինծառայողի և զգալի թվով զրահատեխնիկայի, հետ են շպրտվել։