Ազգային ժողովում միաձայն վավերացվել է ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ ԱՄՆ-ն Իրանից Հորմուզի հետ կապված «նվեր» է ստացել. Թրամփ Թմրանյութի դեպքով ձերբակալված պայմանագրային զինծառայողը փորձել է փախուստի դիմել Մեքենա hրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավnրվել է Փաշինյանն ու ՔՊ-ն թաքցնում էին ադրբեջանական ներխnւժումները, ինչը և մենք ապացուցեցինք. Թաթոյան Թեհրանը բանակցություններ չի վարում Վաշինգտոնի հետ. Բաղայի Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ակնկալվում է, որ ԱՄՆ-ն hազարավոր նոր զինվnրներ կուղարկի Մերձավոր Արևելք. Reuters Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի


Հաղթողի հետ միշտ բոլորը հաշվի են նստում

Ուշադրության կենտրոնում

Pressmedia.am կայքի զրուցակիցը քաղաքագետ  Նարեկ Գալստյանն է։ 

— Պարոն Գալստյան , դուք ինչպես եք գնահատում Ադրբեջանի հրետակոծությունը խաղաղ բնակչության ուղղությամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են հայտարարություններով հանդես եկել՝ Ֆրանսիան, ՌԴ-ն, ՆԱՏՕ-ն , այս հայտարարություններով դարձյալ կողմերի միջև հավասարության նշան է դրվում։ Ինչո՞ւ, ինչպե՞ս եք գնահատում։

— Մոտ մեկ ամիս առաջ  ես առիթ եմ ունեցել ասելու, որ Ադրբեջանը շարունակելու է իր կիսատ թողած գործը, և՛  նոր դիվերսիաներ է իրականացնելու, և՛  տարբեր մասշտաբի գործողություններ, և, կարծում եմ, որ այդպես էլ ստացվեց։ Այն, ինչ որ այս պահին անում է Ադրբեջանը`  սովորական լեզվով ասած,  ագրեսիա է։ Ագրեսիա է ոչ թե ռազմական իրավունքի տեսակետից, այլ  նաև պետք է փաստել, որ  իրենց քայլերով նաև խախտում են միջազգային հումանիտար իրավունքը և հանցագործություն են կատարում խաղաղ բնակչության  նկատմամբ։Ես, որքանով տեղյակ եմ, այդ հարցով զբաղվում են, և միջազգային ատյաններին փաստեր կներկայացնեն  այն մասին, որ Ադրբեջանը խախտել է միջազգային հումանիտար  իրավունքը,  և Ադրբեջանը ոչ միայն ագրեսոր պետություն է ռազմական տեսանկյունից, այլ նաև  ոճրագործ է քաղաքացիների նկատմամբ և դիտավորյալ կիրառում է այդպիսի ռազմական միջոցներ։ Ինչ վերաբերում է  միջազգային հանրության արձագանքներին,  մեծ հաշվով մենք տեսանք այն, ինչ որ տեսել ենք վերջին շրջանում բոլոր փոքր ու մեծ լարումների ժամանակ։  Հնչում են ընդհանուր բնույթի հորդորներ, բայց ոչ մի կոնկրետ հասցեական դիտարկում մեղադրանք կամ որևէ գործողություն չկա։ Թերևս կարելի է նշել միայն Կիպրոսի արտգործնախարարի հայտարարությունը, որը մեզ համար սպասելի էր` հաշվի առնելով 2016 թ-ի Ապրիլյանի ժամանակ կատարված իրենց հայտարարությունը, որով իրենք  ասացին, որ ագրեսորը Ադրբեջանն է  և մեղադրեցին նաև Թուրքիային այդ գործողությունների հրահրման մեջ։ Այս անգամ էլ կրկին նրանք մեղադրեցին Ադրբեջանին և Թուրքիային։  Պետք է հասկանանք, որ իրական քաղաքականությունը միշտ չէ, որ մեր ցանկություններին համապատասխան է։ Միջազգային հանրությունը արել է այն, ինչ որ կարող էր անել այս պահին՝ արձագանքելն էր։ Մենք ինչ պետք է ակնկալենք նրանցից։ Ես չեմ կարծում, որ ինչ որ պետություն պետք է զորք ուղղարկի կամ ավելի լուրջ քայլ անի։  Որոշ պետություններ նաև օգուտ կքաղեն այս իրավիճակից  և կփորձեն ազդել կողմերից մեկի կամ երկուսի վրա  և բարձրացնել իրենց կշիռը։  Բայց պատմությունը միշտ ցույց է տալիս, որ այս տեսակի լարումները մեծ քաղաքականությոան փոքրիկ դրվագներն են։  Մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչ է անում Թուրքիան։ Այս անգամ արդեն մի դրվագ չի անընդհատ է և բացահայտ։ Նա իր օգուտն ունի այս ամենից  և դեռ կշարունակի իր օգուտը ունենալ։

— Պուտինը երկու կողմերին բանակցություններ սկսելու կոչ է անում։ Ինչո՞ւ
․․․երբ ինքը համարվում է ՀՀ ռազմավարական դաշնակից, և հաշվի առնելով նաև ռուս -թուրքական հարաբերությունները ,այսօր Ադրբեջանին պատերազմի է հրահրում Թուրքիան։

Պուտինը անում է այն, ինչ որ անում են միջազգային մյուս երկրների ներկայացուցիչները։ Դա, իհարկե, հայտարարություն է, բայց հայտարարություից զատ, վստահաբար, կարող ենք ասել, որ  Ռուսաստանը պատրաստվում է, կամ արդեն գործողություններ է իրականացնում  կողմերի հետ ակտիվ կապի և, որ հարմար պահի կարողանա նաև միջնորդություն ներկայացնել և կողմերին բերել բանակցությունների փուլ։ Եվ մեկ անգամ ցույց տալու համար, որ իր  ազդեցությունը երկու կողմերի վրա  բացառիկ է։  Եվ որ ոչ մի այլ կողմ չկա, որ այդչափ մեծ ազդեցություն ունենա միաժամանակ երկու կողմերի վրա։  Եվ, իհարկե, Ռուսաստանը նաև ուշի ուշով հետևում է Թուրքիայի գործողություններին։  Եվ իրենց տեսանկյունից եթե նայենք` հիմա դեռ իրավիճակը դուրս չի եկել անկառավարելիության դաշտ։  Կարծում եմ, որ շուտով ականատես կլինենք Ռուսաստանի կոնկրետ գործողություններին։  Մեր կողմից չպետք է ուշադրություն լինի միջազգային հրապարակումներին, քանի որ դրանք լինելու են գրեթե նույնաբովանդակ և նույնահետևանք։ Մեզ համար այս պահին շատ կարևոր են ճակատից եկող տեղեկությունները, որովհետև, եթե անգամ բանակցություններ լինեն, շատ բան կախված է լինելու, թե այդ պահին ռազմաճակատում ով ինչ դիրք ունի և ինչ իրավիճակ է  սահմանին։  Կարևոր է  նաև, թե ով ինչքան կորուստներ ունի, և ով ինչքան հաղթանակներ ունի գրանցած։  Դա է շատ որոշիչ լինելու բանակցությունների ընթացքի համար։  Ես չգիտեմ, թե ինչի շուրջ կլինեն բանակցությունները, դժվար է այս պահին ասել, որ բանակցություններ կլինեն Արցախյան հարցի շուրջ`  այլ բանակցություններ պետք է ռազմական գործողությունների արդյունքների վերաբերյալ։ Պատերազմ է, որը զոհեր է պահանջելու և բոլորս էլ պետք է պատրաստ լինենք ինքնազոհողության և ընդունենք զոհեր ունենալու փաստը։

— Ընդհանրապես, որքանով է իրատեսական Արցախի անկախության ճանաչումն այս փուլում,  արդյո՞ք դա վտանգներ չի  պարունակում: 

Իհարկե, ցանկացած նման կտրուկ գործողություն ունենալու է հետևանքներ։  Բայց այդ հետևանքների համար կարելի է նաև աշխատել։ Ի՞նչ է փոխվելու դրանից։ Այս պահին տեսեք ինչն է յուրահատուկ, որ Ադրբեջանի զինված ուժերը  դեռևս ՀՀ  միջազգային տարածքի վրա հարձակում չեն գործել, նրանք գործել են հարձակում Արցախի Հանրապետության տարածքի վրա, և  միջազգային իրավունքի տեսակետից այստեղ խնդիր է առաջանում։  Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ եթե նրանք գործողություն սկսեն  ապա դա կունենա իր հետևանքները։ Եվ այս ամենը նոր չէ,  քանի որ 2016 թվականին էլ ենք մենք նման հայտարարություն արել։ Երեկ ԱԺ-ում էլ կարծեմ նման հարց բարձրացավ և որոշում ընդունվեց քննարկելու այդ ամենը։ Բայց դա, ավելի շուտ, քաղաքական խաղթաթուղթ է մեր ձեռքում։ Եթե իրականում լինի նման բան, իհարկե, դա կարող է ունենալ պրակտիկ հետևանքներ։ Իսկ այս պահին դա մեզ համար խաղաթուղթ է։ Մենք, իհարկե, ունենք նոր խաղաթղթեր, օրինակ, ռազմադաշտում մեր հաղթանակը նոր խաղաթուղթ կարող է լինել, քանի որ հաղթողի հետ միշտ բոլորը հաշվի են նստում։


Մարինե Ավագյան

Pressmedia.am

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովում միաձայն վավերացվել է ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը Հայաքվեի սոցիալական ծրագրի չորս հիմնասյունները. Հրայր ԿամենդատյանԻշխանությունն ընտրել է ժողովրդին ահաբեկելու ճանապարհը․ Աննա ԿոստանյանԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ ԱՄՆ-ն Իրանից Հորմուզի հետ կապված «նվեր» է ստացել. Թրամփ Թմրանյութի դեպքով ձերբակալված պայմանագրային զինծառայողը փորձել է փախուստի դիմել Մենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն. Նաիրի Սարգսյան Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա ԿոստանյանՆիկո՛լ խեղկատակ, Ապրիլի 24-ին քո վերջն է լինելու, դու պիտի հեռանաս մինչև ընտրութուններ․ Գրիգորյան Տիեզերքում արևային վահանակներն աշխատում են առնվազն 5 անգամ ավելի արդյունավետ Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ-ի նոր ներդրումը՝ կենսունակ համայնքների զարգացման համար Սահմանադրությունը վերաձևվում է ադրբեջանաթուրքական թելադրանքով․ Արեգ ՍավգուլյանՄեքենա hրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավnրվել է Փաշինյանն ու ՔՊ-ն թաքցնում էին ադրբեջանական ներխnւժումները, ինչը և մենք ապացուցեցինք. Թաթոյան Թեհրանը բանակցություններ չի վարում Վաշինգտոնի հետ. Բաղայի Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:30-ինԱկնկալվում է, որ ԱՄՆ-ն hազարավոր նոր զինվnրներ կուղարկի Մերձավոր Արևելք. Reuters «Նոր Դարաշրջան» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Քարոզարշավ՝ պատերազմի սպառնալիքի տակ. ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում էթնիկ զտման փաստից Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Նոր օդանավակայան Հրազդանում և էժան պարտք. «ՀայաՔվե»-ի ծրագիրն իրատեսակա՛ն է Երբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Վլադիմիր Վարդանյանն ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը Փհենյանը միշտ լինելու է Մոսկվայի հետ. Կիմ Չեն Ըն Իրանի դեմ գnրծողության սկզբից ի վեր մոտ 290 ԱՄՆ զինվորական է վիրավnրվել Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Գազ չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ով այսօր փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, պարտությունն ու Արցախն ադրբեջանական հռչակելը, պատմության ամոթալի էջերում իր խարանն է արձանագրում․ Տիգրան Աբրահամյան Արաղչին Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի գnրծողություններն Իրանի դեմ ԱՄՆ-ը Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերшզմն ավարտելու համար. The New York Times ԵՄ երկրները կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին․ «Ազատություն» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 25-ի համար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱյսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՄարտի 25-ին, 26-ին և 27-ին լույս չի լինելուՄենք այլևս թույլ չենք լինի. պատրաստվում ենք վաղը կայանալիք «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովինԴեմքի վրա վտանգավոր հիվանդության նշաններ, որոնք պետք է ձեզ զգուշացնենԱրտառոց դեպք Իտալիայում. որակազրկված մարզիչը մարզադաշտ է մտել՝ ձևանալով քահանաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ Մալիշկա գյուղում 36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավորՊատերազմով ահաբեկումը որպես շանտաժ. ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում ժողովրդին. Էդմոն ՄարուքյանԿոմիտասի կյանքի վերջին տարիների առեղծվածը. նոր ցուցադրությունՖիլիպիններում վառելիքի պակասի պատճառով արտակարգ դրություն է սահմանվելԼյարդի քաղցկեղի առաջին 10 նշանները․ ինչպես հայտնաբերել հիվանդությունըԵթե hարձակումները շարունակվեն Իրանի պետական բուրգի վրա, երկիրը կկանգնի տարածքային ամբողջականության կnրստի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Ամենադիտված