Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե Հովհաննիսյան Պատմական արդյունք․ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվել է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում Հեզբnլլահը հայտարարել է մեկ օրվա ընթացքում Իսրայելի դեմ իրականացված գրեթե 100 hարձակման մասին Երկար ժամանակով ջուր չի լինելու Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եղեգնաձորում տուն է այրվել Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 27-ի համար «Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ին Գյուղի բնակիչ է պшյթել ականի վրա Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ. Ռյուտե


Ընտրեք Ձեր մանդալան (մոգական նկար), ուշադրությամբ զննեք այն, և ամեն ինչ կփոխվի

Life

Մանդալան մոգական նկար է, որը բուդդայականներն օգտագործում են իրենց գիտակցության մեջ պրոբլեմների վերացման համար: Եթե Ձեզ տանջում է ինչ-որ կպչուն միտք, Դուք կարող եք ազատվել դրանից` ուշադիր դիտելով անհրաժեշտ մանդալան: Որպես կանոն՝ դրա չգիտակցված ընտրությունը վկայում է գիտակցության մեջ կամ մարմնի էներգետիկ ալիքներում դժվարությունների առկայությունը:

Փակեք աչքերը: 3 անգամ խորը շնչեք: Բացեք աչքերը: Նայեք այս պատկերներին: Ո՞ր մանդալան և համապատասխան թիվը Դուք առաջին հերթին կնկարեիք: Հիմա ուղղակի մի քանի վայրկյան կամ նույնիսկ րոպե նայեք ընտրված պատկերի կենտրոնին: 

1. Ներդաշնակություն

Գտնվում է ոգու էլեմենտի ղեկավարության ներքո: Ինի և Յանի` կանացի և տղամարդկային էներգիայի իդեալական հավասարակշռություն: Ներկայացնում է բոլոր էլեմենտների իդեալական փոխազդեցություն:

Այս մանդալան իր մեջ է պահում Կարապի էներգիայի ոգին: Նա իր մեջ է կրում կարապային գեղանի կանացիություն` հակադրված նրա պաշտպանական տղամարդկային ուժին: Այն հիշեցնում է մեծ հոգում հավասարակշռության անհրաժեշտության մասին:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կցանկանա ուղղել Ձեր ամբողջ ուշադրությունը մարմնի, բանականության և հոգու միջև մեծ ներդաշնակության ստեղծման վրա:

2. Ապաքինում

Ղեկավարվում է ոգու էլեմենտով: Սա իսկական աճպարարություն է Ձեր ապաքինման համար:

Այս մանդալան իր մեջ է պահում Գորտի ոգին: Այն իր մեջ կրում է խորը մաքրող էներգիա և հիշեցնում է մեզ այն մասին, որ առողջանալու համար մենք պետք է «զգանք» բոլոր մակարդակներում` ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր:

Քննելով այս մանդալան` Ձեր ոգին կխնդրի Ձեզ ավելի քիչ ուշադրություն դարձնել հետևանքների վրա և կենտրոնացնել էներգիան տվյալ իրավիճակը հասկանալու և ընդունելու վրա:

3. Ինտուիցիա

Ղեկավարվում է ոգու էլեմենտով: Այս մանդալան իր մեջ պահում է Բվի ոգին: Այն տալիս է Բվի տեսողություն և կարողություն՝ ամենափոքր լույսը մթության մեջ գտնելու համար: Նա իրեն լավ գիտի և բնազդի մակարդակով հասկանում է, թե երբ է ճիշտ միաձուլվել շրջակա միջավայրի հետ, իսկ երբ պետք է հարձակվել նրա վրա, ինչ ուզում է:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կխնդրի Ձեզ հավատալ, լսել և բաց մնալ:

4. Տեսիլք

Ղեկավարվում է ոգու էլեմենտով: Ձեր կյանքի գլխավոր նպատակների հարցում պարզություն է մտցնում Ձեր մտադրությունների մեջ, օգնում է բացահայտել Ձեր իսկական կոչումը:

Այս մանդալան իր մեջ է պահում Սպիտակ Վագրի ոգին: Այն պարզություն է մտցնում Ձեր տեսողության մեջ և լայնացնում է Ձեր հասկացողությունը:

Քննելով այս մանդալան, Ձեր ոգին կխնդրի տեսանելի դարձնել Ձեր ապագան: Ձեր առջև դրեք պարզ նպատակներ, և ինչքան շատ Ձեզ տեսնեք լավ կյանք ապրելիս, այնքան շուտ նպատակները կդառնան իրականություն:

5. Ներում

Ղեկավարվում է Ջրի էլեմենտով: Սիմվոլն է այն բանի, որ մեր բոլոր զգացմունքները, սերը և վախերը գնում են դեպի նույն կետը:

Այս մանդալան իր մեջ է պահում Շան ոգին: Այն իր մեջ կրում է անվերապահ ընկերության և հավատարմության խորը զգացմունք:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կխնդրի Ձեզ պրոբլեմներից գլուխ հանել: Հենց որ Դուք ինչ-որ մեկին ներեք, ով Ձեզ ցավ է պատճառել, եթե նույնիսկ դա հենց Դուք եք եղել, կսկսվի Ձեր առողջացումը:

6. Շփում

Ղեկավարվում է Ջրի էլեմենտով: Սիմվոլն է բոլոր տեսակի լեզուների, բնավոր և գրավոր նշանների:

Այս մանդալան իր մեջ պահում է Կետի ոգին: Օգնում է չմոռանալ իր մեջ խորանալը և խոսել իսկական «ես»-ի հետ:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կխնդրի Ձեզ հիշել այն մասին, ինչ ասվել է, և այն մասին, ինչ չի ասվել: Երբ Ձեր խոսքերը մաքուր սրտից են բխում, Դուք անպայման լավ արդյունքների կհասնեք:

7. Երևակայություն

Ղեկավարվում է Ջրի էլեմենտով: Ստեղծագործելու հնարավորության սիմվոլն է:

Այս մանդալան իր մեջ պահում է Ճպուռի ոգին: Այն օգնում է գտնել նոր հնարավորություններ և հաճույքներ` մեծ էնտուզիազմով և կրեատիվ էներգիայով:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կխնդրի Ձեզ դադարեցնել չափից շատ անհանգստանալ և ազատ թողնել երևակայությունը: Բավարար է դուրս գալ ենթագիտակցականից, որպեսզի գտնեք Ձեր իսկական կոչումը և կյանքի ուղին: Հետևեք նրան, ինչը Ձեզ դուր է գալիս, այլ ոչ թե նրան, ինչից վախենում եք:

8. Սեր

Ղեկավարվում է Ջրի էլեմենտով: Սիրո վրա կենտրոնանալու սիմվոլն է: Այս մանդալան իր մեջ է պահում Ջրաձիուկի ոգին: Այն իր մեջ կրում է բարի մտադրություններ, դաստիարակություն, կապվածություն նրանց հետ, ում սիրում է: Հիշեցնում է, որ միշտ արժե ցույց տալ սերը մեր կեսերի հանդեպ:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կխնդրի ներքուստ վերականգնվել: Դուք պետք է առաջին հերթին սիրեք ինքներդ Ձեզ:

9. Կարեկցանք

Ղեկավարվում է Օդի էլեմենտով: Միասին նրանք բաժանում են միակ ճանապարհը, նույնիսկ ծանր իրավիճակներում նրանք անում են այն, ինչ սիրտը ճիշտ է համարում:

Այս մանդալան իր մեջ է պահում Փղի ոգին: Այն հիշեցնում է, որ պետք է պայքարել նրա համար, ինչին իսկապես հավատում ենք:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կխնդրի Ձեզ նայել սրտի մեջ: Եղեք ավելի փափուկ և ազատվեք ամբողջ բացասականից, որպեսզի գործեք այնպես, ինչպես սիրտն է թելադրում:

10. Ուժ

Ղեկավարվում է Օդի էլեմենտով: Սիմվոլը` ներքին ուժի կարիք: Այս մանդալան իր մեջ է պահում Արծվի ոգին:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի Ձեզ բարձրացնել քաջությունը նոր մակարդակի վրա, նայել պրոբլեմներին այլ անկյունից, կենտրոնանալ նպատակների վրա և խիզախությամբ անել այն ամենը, ինչ պահանջվում է:

11. Ոգեշնչում

Ղեկավարվում է Օդի էլեմենտով: Սիմվոլը` ձգտումների 9 ստեղծագործության միացում: Այս մանդալան իր մեջ է պահում Սիրամարգի ոգին: Իր մեջ կրում է նրա գեղեցկությունը և հպարտության զգացողությունը:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի Ձեզ ուշադրություն դարձնել գեղեցկության վրա, որը շրջապատում է Ձեզ: Վստահեք Ձեզ և հպարտ կանգնեք` ցուցադրելով Ձեր տաղանդները, և ոգեշնչեք դրանով ուրիշներին, ինչպես նաև ինքներդ Ձեզ:

12. Պաշտպանություն

Ղեկավարվում է Օդի էլեմենտով: Սիմվոլը` և մարտական, և դաստիարակված գծեր: Այս մանդալան իր մեջ է պահում Արջի ոգին: Իր մեջ պահում է պաշտպանական էությունը, կանգնած է ամուր ոտքերի վրա, անում է այնպես, որպեսզի իր ներկայությունը նկատելի լինի: Միշտ վստահեք բնազդներին, լսեք՝ ինչի մասին է խոսում Ձեր սիրտը: Պաշտպանեք Ձեր սիրտը և միշտ իմացեք, երբ պետք է պայքարել նրա համար:

13. Վճռականություն

Ղեկավարվում է Կրակի էլեմենտով: Սիմվոլը` ելնել ներսից, կանգնել բարձր` գրավելով ուշադրություն: Այս մանդալան իր մեջ պահում է Առյուծի ոգին: Իր մեջ կրում է վառվող գերակշռող էներգիան և հպարտության զգացողությունը` միշտ մնալով առավել խարիզմատիկ և միշտ վերևում:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի փնտրել հնարավորություններ և գործել: Եղեք ինքներդ Ձեր լիդերը, գտեք սեփական հպարտությունը:

14. Մոտիվացիա

Ղեկավարվում է Կրակի էլեմենտով: Սիմվոլը` կենտրոնանալու հնարավորություն և համառություն: Այս մանդալան իր մեջ է պահում Ձիու ոգին: Իր մեջ է կրում նրա անսահման էներգիան, նպատակաուղղվածությունը և գեղեցիկ ուժը` ազատության զգացողության հետ միասին:

Զննելով այս մանդալան` Ձեր հոգին կհուշի Ձեզ գործել, կանգնեցնել սեփական հուշարձանը: Հատիկները, որոնք տնկել եք, կարիք ունեն լրացուցիչ պարարտացման, որպեսզի Դուք կարողանաք առաջ շարժվել և աջակցել ներքին մղումներին և ամբիցիաներին:

15. Փոխակերպություն

Ղեկավարվում է Կրակի էլեմենտով: Սիմվոլը` շարժում ներսից, նոր կենսական ուժեր: Այս մանդալան իր մեջ է պահում Օձի ոգին: Իր մեջ կրում է նրա զգացմունքայնությունը, ճկունությունը, հնից ազատվելու և նորին պատրաստվելու ընդունակությունը:

Հիշեցնում է վերականգնել ինչքան հնարավոր է շատ էներգիա` բարդ խնդիրներ լուծելուց առաջ:

Զննելով այս մանդալան` Ձեր ոգին կհուշի Ձեզ միանալ սեփական ներքին կրակի հետ և հանգիստ վերածել այն նոր լույսի: Նոր մեծ բաներ ապագայում անելու համար սկզբում անհրաժեշտ է ազատվել այն ամենից, ինչը մեզ հետ է քաշում:

16. Հնարավորություն

Ղեկավարվում է կրակի էլեմենտով: Սիմվոլը` բազմաթիվ քայլեր առաջ, որոնք կարելի է անել մեկ տեղից: Այս մանդալան իր մեջ է պահում Փայտփորիկի ոգին: Իր մեջ է կրում նրա լավատեսական և նպատակաուղղված տրամադրությունը, սովորականում լիություն փնտրելը: Հիշեցնում է շարունակել թակել դռները՝ հույսով, որ ճիշտ դուռը կբացվի և կհայտնվի հիանալին:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի Ձեր ինչպես օգտագործել օրը: Եթե Դուք նույնիսկ չեք զգում, որ մեծ հնարավորություն ունեք, ժամանակն է ինքնուրույն դրանք ստեղծել: Փնտրեք ներսում, որպեսզի հասկանաք, թե ինչ է Ձեզ պետք:

17. Ստեղծագործում

Ղեկավարվում է Հողի էլեմենտով: Սիմվոլը` կրեատիվ մտքերի ծաղկում: Այս մանդալան իր մեջ է պահում Օրանգուտանի ոգին: Այն կրում է իր մեջ նրա հողին կպած կենտրոնը, նրա աշխատելու կարողությունը և հնարավորությունը ոչ միայն՝ կենդանի մնալու, այլև՝ ծաղկելու համար: Հիշեցնում է, որ պետք է առավելագույնս լինել հնարամիտ և արդյունավետ:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի Ձեզ միանալ սեփական կրեատիվ կողմի հետ: Դաստիարակեք Ձեր ինքնարտահայման ընդունակությունը, թույլ տվեք Ձեր հոգուն պատմել Ձեր պատմությունը ցանկացած միջոցով` պար, գրականություն, երաժշտություն, արվեստ, և այլն:

18. Երախտագիտություն

Ղեկավարվում է հողի էլեմենտով: Սիմվոլն է այն ամենի, ինչի վրա Դուք աշխատել և աշխատում եք միատեղ: Այս մանդալան իր մեջ է պահում Ցլի ոգին: Կրում է իր մեջ նրա ուժեղ ոգին և խորը կապն ու հարգանքը հողերի նկատմամբ, որոնք նա գերազանց գիտի: Հիշեցնում է այն մասին, որ պետք է լինել հնազանդ, ապրել` չմտածելով վիճակի մասին, և գիտակցել իր տեղը տիեզերքի կյանքում:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի Ձեզ լուսանկարել Ձեր կյանքը և ինքներդ Ձեզ հարց տալ, թե ինչի համար եք Դուք երախտապարտ:

19. Բնազդ

Ղեկավարվում է Հողի էլեմենտով: Սիմվոլը` նպատակաուղղվածություն: Այս մանդալան իր մեջ պահպանում է Շնաձկան ոգին: Այն կրում է իր մեջ նրա պրիմիտիվ պատկերացումները շրջակա միջավայրի մասին և նրա ուժեղ նպատակաուղղվածությունը: Այն հիշեցնում է հավատալ ինքներս մեզ և ցույց չտալ մեր թույլ կողմերը:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի Ձեզ փոխել նպատակը: Ժամանակն է վերացնել բոլոր ավելորդ աղմուկները և կենտրոնանալ իրական մտադրությունների վրա:

20. Կապ

Ղեկավարվում է Հողի էլեմենտով: Սիմվոլը` կյանք և խորը արմատներ: Այս մանդալան իր մեջ պահպանում է Գայլի ոգին: Այն իր մեջ կրում է նրա բնազդային

իմաստությունը: Այն հիշեցնում է չմոռանալ, որ մենք միասին ենք աշխատում, և, որ մենք մեր սեփական դերերն ենք խաղում, որոնք պահպանում են հավասարակշռությունը և մեր միասնության զգացողությունը:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի Ձեզ վերամիավորվել բնության հետ: Ժամանակն է դիմել ենթագիտակցությանը, որպեսզի վերակառուցեք բնական իմաստությունը: Բոկոտն կանգնեք հողի վրա, զգացեք՝ ինչպես եք Ձեզ զգում բնությանը մոտիկ և ինչքան ներդաշնակ եք ինքներդ Ձեզ հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Հուսանք՝ Բարձր Դատարանը հարցին կտա արդարացի և իրավական լուծում. Ցոլակ Ակոպյան Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե Հովհաննիսյան Պատմական արդյունք․ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվել է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում Հեզբnլլահը հայտարարել է մեկ օրվա ընթացքում Իսրայելի դեմ իրականացված գրեթե 100 hարձակման մասին Հայ- ռուսական հարաբերությունների բարձր մակարդակից է կախված մեր պետականության ամրությունը. Մհեր ԱվետիսյանՋրային հաշվեկշիռը մեր երկրի, կյանքի հաշվեկշիռն է. Հրայր ԿամենդատյանՓաշինյանի պես գործակալն իրավունք չունի որևէ մեկի պիտակավորել. նա Արցախը պատանդ է թողել. Չալաբյան Փոքր բիզնեսի ազատագրում․ տնտեսական աճի հիմքը, որը կարող է փոխել խաղի կանոնները Հակամարտություն հավատքի շուրջ․ ինչ ուղերձ է տալիս իշխանությունը Եկեղեցուն Երկար ժամանակով ջուր չի լինելու Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եղեգնաձորում տուն է այրվել Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 27-ի համար Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Վաղը հոսանք չի լինի մի շարք հասցեներում․ ցանկՀայաստան-ԵՄ՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-5-ը Երևանում. ԵԽ նախագահՀամաշխարհային բանկը ֆինանսական աջակցություն կտրամադրի պատերազմից տուժած երկրներինԻրանը մոբիլիզացրել է ավելի քան մեկ միլիոն անձի՝ ԱՄՆ–ի ցամաքային գործողության դեպքում«Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. Իսագուլյաներկրաշարժ է գրանցվելՄարդկանց մեկ կատեգորիա պաշտպանված է քաղցկեղի երեք տեսակից․ ովքե՞ր են նրանքՀայտնաբերվել է թմրամիջոցների արտադրամաս. 10 անձ ձերբակալվել էՓրկարար ծառայությունը հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց«Երգենք ու պարենք մայրենիով» մրցույթի հաղթողները պարգևատրվել ենՀայկ Մարտիրոսյանը՝ Տաշքենդի շախմատային միջազգային մրցաշարի հաղթողTOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankՎարդենիսում պահեստազորայիններ են վնասվածքներ ստացել. ՊՆԱՄՆ-ն Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած առաջարկ. ՈւիթքոֆԱրարատում նոր մանկապարտեզ կկառուցվի, Մարտունիում՝ սպորտային համալիրԱրման Ծառուկյանը՝ Գեյջիի պահեստային տարբերա՞կ. մենեջերի աղմկոտ հայտարարությունը Սպիտակ տան մրցաշարից առաջԴեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարից բացի uպանվել է նաև հետախուզության ղեկավարըՄարտի 26-ին և 27-ին imID համակարգը կլինի հասանելի․ ՊԵԿՀարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք-զինամթերք, կան ձերբակալվածներՕրենք -ի հակառակ կողմը. Ատոմ Մխիթարյան«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ին Գյուղի բնակիչ է պшյթել ականի վրա Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ. Ռյուտե Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցությունը կերկարաձգվի մինչև հունիսՉեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ Երևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը ԱՄՆ-ը չի մոռանա, որ ՆԱՏՕ-ն չօգնեց Իրանի դեմ գործողության հարցում. Թրամփ Պակիստանի ԱԳՆ-ն հաստատել է Աֆղանստանի դեմ ռшզմական գործողության վերսկսումը Մեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի
Ամենադիտված