Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Թարթառի ուղղությամբ 1 ուղղաթիռի կորստի մասին
Ուշադրության կենտրոնում«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ընդունեց իրենց 1 ուղղաթիռի կորուստը: Նշվում է, որ այն խոցվել է Թարթառի ուղղությամբ: Հայտնում են նաև, որ անձնակազմը ողջ է»,-հայտնում է razm.info-ն:
Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:
Հայկական կողմը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:
Մանրամասներն՝ այստեղ