Ինչպե՞ս ճիշտ դիմահարդարում անել
LifeLife.panorama.am-ը գրում է.
Կոսմետիկ միջոցներից ճիշտ օգտվելը կարևոր է ոչ միայն դեպքի մաշկի առողջության, այլ նաև գեղագիտական հաճույքի համար: Շատ հաճախ ոչ միայն կոսմետիկայի չարաշահումը, այլ նաև ոչ ճիշտ օգտագործումը կարող է ձեզ պակաս հմայիչ դարձնել:
Ահա երեք խորհուրդ, որ կօգնեն ձեզ այդ հարցում:
1. Դիմափոշին պետք չէ ամբողջ դեմքին քսել, այն ուղղակի պետք է դեմքին տարածել անգլերեն T տառի տեսքով՝ փակելով դեմքի ոչ հարթ մասերը:
2. Վերջին անգամ երբ եք լվացել կոսմետիկ վրձինները: Չեմ կարծում, որ պատասխանը կլինի երեկ կամ այսօր: Իրականում կոսմետիկ վրձինները անհրաժեշտ է լվանել առնվազն ամիսը մեկ անգամ:
3. Վրձին քսելիս պետք է բռնել ծայրից, այդ դեպքում այն ավելի թեթև կշարժվի և ավելի հավասարաչափ կներկի ձեր կոպերը: