Պուտինը նախնական հայտարարություն է կատարել կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութի գրանցման մասին
Ուշադրության կենտրոնում- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդի անդամների առջև ելույթի ժամանակ նախնական հայտարարություն է կատարել, որի համաձայն՝ շուտով գրանցվելու է կորոնավիրուսի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութը: Այս մասին սեպտեմբերի 23-ին հաղորդել է ТАСС-ը:
Օգոստոսի 11-ին պետության ղեկավարը հայտարարել է կորոնավիրուսի դեմ Ռուսաստանում արտադրված՝ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Պատրաստուկը անվանել են “Спутник V”: Դրա արտադրությունը մեկնարկել են օգոստոսի 15-ին: Առաջինը պատվաստվելու են բժիշկները և ռիսկային խմբի քաղաքացիները: Պատվաստանյութի առաջին խմբաքանակն արդեն ուղարկել են մարզեր:
Ներկայումս «Վեկտոր» կենտրոնի կողմից մշակված այլ ռուսական պատվաստանյութի բժշկական հետազոտություններ են անցկացվում: Սեպտեմբերի 14-ին հաղորդվել է, որ պատրաստուկով կրկնակի պատվաստումից հետո բոլոր կամավորների մոտ արտադրվել ենպահանջված մակարդակի հակամարմիններ:
Գագիկ Մուրադյան
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram