Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը՝ Բունդեսլիգայի չեմպիոն
ՍպորտՀայ շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը «Բադեն-Բադենի» կազմում դարձել են Գերմանիայի թիմային առաջնության` Բունդեսլիգայի չեմպիոն։
Մրցաշարը տեղի ունեցավ սեպտեմբերի 16-20-ը Կարլսրուե քաղաքում։ «Բադեն-Բադենը» 7 տուրերում հաղթեց բոլոր մրցակիցներին։
Արոնյանը 4 պարտիա անցկացրեց մրցաշարում և բոլոր 4 պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի: Մովսեսյանը 3 պարտիա անցկացրեց՝ բոլորն ավարտելով հաղթանակով:
Հիշեցնենք, որ Արոնյանը մասնակցում էր նաև St Louis Rapid & Blitz առցանց մրցաշարին, որտեղ զբաղեցրեց 4-րդ տեղը:
Նշենք, որ գերմանական ակումբը վերջին 15 տարվա մեջ 14-րդ անգամ դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն։