Պաշտոնական․ Վիդալը՝ Ինտերի ֆուտբոլիստ
Սպորտ«Ինտերը» հայտարարել է կիսապաշտպան Արտուրո Վիդալի տեղափոխության մասին, ում նախորդ ակումբը «Բարսելոնան» էր։
Վիդալը «Ինտերին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով՝ «Բարսելոնայի» հետ պայմանագրի դադարեցումից հետո, որն ուժի մեջ էր մինչ 2021-ի ամառը:
Կատալոնական ակումբը հաստատել է Վիդալի տեղափոխությունը «Ինտեր»՝ հայտարարելով, որ միլանյան ակումբը 1 միլիոն եվրո կվճարի Արտուրի համար՝ որպես բոնուս:
Վիդալը կատալոնական ակումբի կազմում խաղում է 2018 թվականից, մասնակցել է 96 հանդիպման և դարձել 11 գոլի հեղինակ: Իտալիայում 2011-2015 թվականներին ֆուտբոլիստը պաշտպանում էր «Յուվենտուսի» գույները: