32-ամյա Ռակիտիչն ավարտեց կարիերան Խորվաթիայի հավաքականում
Սպորտ«Բարսելոնայից» «Սեւիլիա» վերադարձած 32-ամյա կիսապաշտպան Իվան Ռակիտիչն ավարտել է կարիերան Խորվաթիայի ազգային հավաքականում, հաղորդում է այդ երկրի ֆուտբոլային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ «շնորհակալություն հայտնելով ֆուտբոլիստին ամեն ինչի համար»։
Ռակիտիչը Խորվաթիայի հավաքականում մասնակցել է 106 հանդիպման, խփել 15 գոլ։
2018-ին նա ազգային թիմի հետ դարձավ Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնության փոխչեմպիոն։