ԲԵ 73-րդ առաջնություն. Երվանդ Մկրտչյանը 1500 մ մրցատարածությունում հավասարը չուներ
ՍպորտՀայաստանի աթլետիկայի հավաքականը լայն կազմով մեկնել է Ռումինիա՝ մասնակցելու Բալկանյան երկրների 73-րդ առաջնությունը, գրում է Armsport.am-ը։
Երեկ մրցաշարի բացումն արել են հեռացատկորդներըն ու տարբեր մրցատարածություններում վազորդները: Հայաստանը ներկայացնող Երվանդ Մկրտչյանը 1500 մ մրցատարածությունում հավասարը չի ունեցել՝ գրանցելով 3:47.60 արդյունք: Երվանդը Հայաստանը ներկայացնելու է նաև 800 և 3000 մ մրցատարածություններում:
Այսօր ևս մեդալային հույս ունենք: Եռացատկ ձևում Հայաստանը կներկայացնի Լևոն Աղասյանը:
Լևոն Աղասյանը պայքարը կսկսի 19:52-ից: Հետկորոնավիրուսայի պատրաստական շրջանում Լևոնը մասնակցել է «Ցատկորդի օր» Հանրապետական մրցաշարին, որտեղ գրավել է առաջին հորիզոնականը:
Հայաստանը 2013 թ-ից է Բալկանյան երկների աթլետիկայի միության անդամ: