Օրը երկու գդալ մեղրը գեղեցկության և երիտասարդության գրավականն է
LifeԵթե շաքարը փոխարինեք մեղրով, կարող եք ոչ միայն բարելավել ինքնազգացողությունը, այլ նաև պահպանել գեղեցկությունն ու երիտասարդությունը, նշում են բժիշկները։
Օրվա սննդակարգում բավական է ընդգրկել օրն ընդամենը 2 գդալ մեղր։ Առաջին գդալը պետք է ուտել սոված ժամանակ, իսկ երկրորդը՝ քնից 2 ժամ առաջ։ Կարելի է նաև մեղրը բացել ջրով (ջրի տաքությունը չպետք է գերազանցի 40 աստիճանը):
Մեղրի ամենօրյա օգտագործումը բարձրացնում է իմունիտետը և դանդաղեցնում ծերացումը։
Մեղրի գաղտնիքը նրանում է, որ այն պարունակում է շատ վիտամիններ և միկրոտարրեր (վիտամիններ С, В, մագնիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, նատրիում, ցինկ) և ունի եզակի հակաթթվային հատկություններ։ Այն նաև ակտիվացնում է հյուսվածքների վերականգնումը։