Բունդեսլիգա․ «Բավարիայի» տպավորիչ մեկնարկը՝ 8։0 (ֆոտո, վիդեո)
ՍպորտՖուտբոլի Գերմանիայի առաջնությունում տպավորիչ հաղթանակով մեկնարկեց չեմպիոն, գավաթակիր եւ Չեմպիոնների լիգայի հաղթող «Բավարիան»։ Մյունխենյան թիմն ընդունեց Գելզենկիրխենի «Շալկեին»։ Գերմանացի Հանս-Դիտերի Ֆլիկի գլխավորած թիմն առավելության հասավ 8։0 հաշվով։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրին։
«Բավարիայում» նորամուտը գոլով եւ երկու գոլային փոխանցումով նշեց Գերմանիայի հավաքականի հարձակվող Լերոյ Սանեն, որը տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթիից»։
Աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպաններ Լեոն Գորեցկան ու Թոմաս Մյուլերը, լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին եւ նրան փոխարինած 17-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, որն անցած մրցաշրջանի վերջնամասում դարձել էր ակումբի պատմության մեջ Բունդեսլիգայում նորամուտը նշած ամենապատանի խաղացողը։
Գերմանիայի առաջնություն, առաջին տուր
«Բավարիա» - «Շալկե»՝ 8։0 (տեսանյութ)
Սերժ Գնաբրի, 4, 47, 59, Լեոն Գորեցկա, 19, Ռոբերտ Լեւանդովսկի, 31, 11մ, Թոմաս Մյուլեր, 69, Լերոյ Սանե, 71, Ջամալ Մուսիալա, 81