Շախատի Երևանի գավաթի խաղարկության եզրափակչում 8 շախմատիստ կպայքարի լավագույնի կոչման համար
ՍպորտՇախմատի Երևանի գավաթի խաղարկությունում մեկնարկել է եզրափակիչ փուլը: 24 շախմատիստ երեկ վիճարկեցին քառորդ եզրափակչի 8 ուղեգրերը:
1/8 եզրափակչում կանանց Հայաստանի հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը միմյանց հետ մրցեցին ու 1.5-0.5 հաշվով հաղթեց Սարգսյանը: Վերջինս սակայն հետագայում պարտվեց Ռոբերտ Հովհաննիսյանին ու չկարողացավ մտնել լավագույն ութնյակ:
Սեպտեմբերի 21-ին Երևանի գավաթակիր կոչման համար պայքարը ¼ եզրափակչից կսկսեն Հովհաննես Գաբուզյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, Հովիկ Հայրապետյանն ու Մանուել Պետրոսյանը: