Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին Կարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին

Հա­ցի թան­գա­րան՝ Փա­նիկ գյու­ղում. այն եր­կար տա­րի­ներ իր տե­սա­կով մի­ակն է եղել ԽՍՀՄ-ում

Փանիկի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Պետրոս Նահապետյանի նախաձեռնությամբ և դպրոցի տնօրեն Միշա Ղալթաղչյանի աջակցությամբ 1967 թվականի մարտի 15-ին դպրոցի շենքում բացվում է պատմության թանգարան։ Պետրոս Նահապետյանը որոշում է մեկ տեղ հավաքել աստիճանաբար անհետացող պատմամշակութային արժեքավոր իրերը: Թանգարանն ունեցել է ազգագրության, զարդերի, ամանների, հին դրամների, գյուղատնտեսական գործիքների և այլ նմուշներ: «Ամենասկզբից հավաքել են այն առարկաները, որոնք իրենցից հնագիտական արժեք են ներկայացրել՝ գորգեր, ամաններ, զենքեր, այլ իրեր:Нет описания.Нет описания.

Դրանից հետո պապիկս մտահղացել է նաև հացի նմուշների հավաքածու ունենալ և գյուղի կանանց խնդրել է տարբեր տեսակի հաց թխել, որոնցից շատերն այդ ժամանակ արդեն չէին թխվում, օրինակ՝ գարուց, կարտոֆիլից: Երբ այցելեք թանգարան, կտեսնեք այն նմուշները, որոնք մինչ օրս պահպանվել են: Երբ թանգարանում սկսել են ցուցադրել հացի նմուշները, այն դրանցով ավելի հայտնի է դարձել: Որպես այդպիսին, Խորհրդային Միությունում հիմնադրման պահին այս թանգարանն իր տեսակով միակն է եղել: Հետագայում հացի թանգարաններ բացվել են Ռուսաստանում, Ղազախստանում և մյուս հանրապետություններում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է թանգարանի հիմնադիր Պետրոս Նահապետյանի թոռը՝ Գաբրիել Նահապետյանը: Սկզբնական շրջանում թանգարանը սկսել է գործել նվիրատվությունների միջոցով:Нет описания.Нет описания.

«Գյուղացիները նվիրել են նմուշները, պապիկս է տարբեր ճանապարհներով ձեռք բերել, հացն են թխել և թանգարանում ներկայացրել: Հետո արդեն աշակերտների միջոցով նա հնագիտական խումբ է կազմել և գյուղի մոտակայքում պեղումներ են իրականացրել: Մեր գյուղից մի փոքր հեռու՝ այժմյան Սպանդարյան գյուղի մոտ կան ուրարտական շրջանի հնավայրեր և ուրարտական արձանագրություն: Այդ տարածքում և գյուղի մերձակայքում պեղումներ են կատարել և նաև այդ միջոցով են համալրել թանգարանի նմուշների ցանկը: Բայց կառավարական որոշման համաձայն, պեղումները դադարեցվել են, քանի որ պրոֆեսիոնալ հնագետների խումբ չի եղել:Нет описания.Нет описания.

Այդպես թանգարանը գործել է մինչև 1988 թվականը: Քանի որ թանգարանը եղել է դպրոցի շենքում, իսկ երկրաշարժի հետևանքով դպրոցը վնասվել է, այն հետագայում տեղափոխել են տնակներ, այլ շենքեր, այս պատճառով թանգարանն անուշադրության է մատնվել: Տարածք չի ունեցել, որոշ իրեր կորել են: Այս կերպ ամեն ինչ շարունակվել է մինչև 2018 թվականը»,-նշում է մեր զրուցակիցը: Գաբրիելն ասում է՝ այդ ժամանակ Վարդան Կարապետյանի նախաձեռնությամբ, Հ. Գառնիկ Վրդ. Հովսեփյանի և համայնքապետ Վարդան Մակեյանի աջակցությամբ թանգարանը վերաբացվեց: «Եկեղեցուն կից տարածքից մի հատված տրամադրվել է թանգարանին: Դպրոցից թանգարանային պահպանված նմուշները տեղափոխեցինք այդ տարածք: Համայնքապետարանի ու Անուշ Գարսանցյանի ֆինանսավորմամբ այդ տարածքը վերանորոգվեց:Нет описания.

Թանգարանը շարունակում է համալրվել նոր ցուցանմուշներով: Բացի հացի նմուշներից, կան մետաղադրամներ, թղթադրամներ, տարաներ և այլ իրեր»,-ասում է Գաբրիելը: Թերևս շատերին կզարմացնի այն փաստը, որ թանգարանում պահպանվում են մոտ 50 տարի առաջ թխված հացերի նմուշները: «Այն տարածքը, որտեղ 1988 թվականից մնացել էին հացերն ու մյուս ցուցանմուշները, լավը չէր: Երբ ցուցանմուշները տեղափոխում էինք, տեսանք, որ հացերը չեն վնասվել, անգամ կրծողները դրանք չեն վնասել, ոչինչ չի եղել»,-ընդգծում է նա: Ասում է՝ թանգարան զբոսաշրջիկներ էլ են այցելում, ուղղակի այս պահին այն մեծ հանրաճանաչություն չունի՝ որպես տուրիստական կենտրոն: «Ճիշտ է, մենք տարածքը վերանորոգել ենք, բայց այն ամբողջովին դեռ դասական թանգարանի նման չէ: Սենյակներից մեկն է միայն լավ վերանորոգված, մյուսը՝ ոչ այնքան: Դեռ անելու աշխատանք կա:Нет описания.

Ուզում ենք ցուցանմուշների ցուցանակները եռալեզու դարձնել, հարցերից շատերի լուծումը նաև ֆինանսի հետ է կապված: Երբ լրացնենք բոլոր տեսակի բացերը, կմտածենք արդեն զբոսաշրջային կազմակերպությունների հետ համագործակցելու մասին: Բայց, իհարկե, այն այսօր էլ գործում է որպես թանգարան, այցելուներ է ունենում, այսօր Հայաստանում շատ քիչ գյուղերում կարելի է թանգարաններ հանդիպել»,-եզրափակում է Գաբրիել Նահապետյանը՝ հավելելով. «Թանգարանի մասին հիշատակություն կա Ալբերտ Հովհաննիսյանի «Հաց հանապազօրյա» գրքում։ Կենտրոնական հեռուստատեսության պատվերով «Երևան» ստուդիայում Ալ. Հովհաննիսյանի սցենարով նկարահանվել է «Հաց հանապազօրյա» կինոնկարը, որի որոշ կադրեր նկարահանվել են Փանիկի դպրոցի թանգարանում»։Нет описания.

 
Իմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներովՀայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ ԲերենդսենըՎարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան ԿուպմանինԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱԳյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակըԱռջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասինՌադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտինԱշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրիԵրևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղըԻրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը ԲաքվինՖրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել«Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջևՖրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը ԵվրոպայումՈղբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱվանեսյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններումՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ըՓոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե ՀովհաննիսյանԳերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. ՄերցԶելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանըՎիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքըԹրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNNԳերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերիԳազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-նԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասինՄենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. ՆեթանյահուԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԱյսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսությունՄեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին էՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ
Ամենադիտված