Միխայիլ Բոյարսկին բուժզննման ժամանակ կորցրել է ինքնագիտակցությունը (տեսանյութ)
ՄշակույթՌԴ դերասան Միխայիլ Բոյարսկիի ինքնազգացողությունը վատացել է գրիպի դեմ պատվաստմանը նախորդող բուժզննման ժամանակ: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:
Հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է, որ դերասանը կորցրել է ինքնագիտակցությունը պարանոցի ավշային հանգույցների շոշափման պահին: Ենթադրվում է, որ նրա մոտ բարձրացել է արյան ճնշումը:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է Բոյարսկին ընկնում իրեն զննող բժշկի վրա և գլխով հարվածում դիմացի պատին:
Բժշկի խոսքով՝ այս պահին դերասանի առողջությանը ոչինչ չի սպառնում: Կատարվածից հետո նրա ճնշումը չափել են և պատվաստում արել: